Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Դավիթ Տոնոյան.Դռնբաց նիստերից երբևիցե չեմ կոմպլեքսավորել ու չեմ կաշկանդվում

Դավիթ Տոնոյան.Դռնբաց նիստերից երբևիցե չեմ կոմպլեքսավորել ու չեմ կաշկանդվում
08.02.2018 | 10:41

Երբևիցե չեմ կոմպլեքսավորել ու չեմ կաշկանդվում` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով կառավարության նիստերը դռնփակ անելու նախագծին: Նա հիշեցրեց, որ կա միջազգային այլ պրակտիկա. «Կա պրակտիկա, երբ կառավարության նիստերը դռնփակ են, և կառավարության անդամներն ավելի անկաշկանդ մթնոլորտում են քննարկում տարբեր խնդիրներ»,- ասաց նա:

Հարցին, որ ավելի անկաշկանդ կարելի է քննարկել նաև հանձնաժողովի նիստերում, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Ինչո՞ւ եք կարծում, որ հանձնաժողովի նիստերից հետո որոշ քննարկումներ չպետք է շարունակվեն նաև կառավարության նիստի ժամանակ: Կարող է խնդիրներ լինեն, որոնք ավելի երկար քննարկումների առիթ կտան»:

Դիտվել է՝ 921

Մեկնաբանություններ